Ապագա ԱԺ-ում կլինեն Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի թիմերը․ Մեխակ Գաբրիելյան

Hraparak.am-ը 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, թե առաջիկա ԱԺ ընտրությունները որքանով կարող են անցնել ազատ, առանց ընտրակեղծիքների։ «Ես ընտրությունների անցկացումը կապել եմ երկրի ղեկավարության քաղաքական կամքի հետ։ Եթե ղեկավարությունը որոշել է անցկացնել մաքուր, թափանցիկ ընտրություններ անցկացնել, ապա վստահ եմ, որ այդպես էլ կանցնեն»,- ասաց Մեխակ Գաբրիելյանը։

Հարցին, թե ովքեր կլինեն անցողիկ կուսակցությունները ապագա ԱԺ-ում, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Կլինի բնականաբար Նիկոլ Փաշինյանի թիմը, նա կստանա գերակշիռ ձայներ։ Կարծում եմ, որ մեր պետության շահերից է բխում ԱԺ ընտրությունների շուտափույթ անցկացումը։ Ոչ թե պետք է անցկացնել մեկ տարվա ընթացքում, այլ երկու-երեք ամսվա։ Ձայներ կստանան նաեւ Ժիրայր Սեֆիլյանի համախոհները, իսկ մյուսներին կասկածում եմ»։

Հետաքրքրվեցինք, թե «Ծառուկյան» դաշինքը չունի՞ շանս՝ մուտք գործելու ապագա խորհրդարան։ «Եթե «Ծառուկյան» դաշինքը պահպանի բարեգործություն չանելու սկզբունքը, ապա խիստ կասկածում եմ, որ լինի ապագա ԱԺ-ում»,- ասաց նա։

Մեկնաբանություն
X