«Փաստ». Երիտասարդ նախարարի ունեցվածքը. աշխատավարձ չի ունեցել, իսկ բանկային հաշվին 4500 եվրո է առկա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հայրապետյանի հայտարարագրում գրեթե ոչինչ չկա: Նախարարը կառավարական պորտֆելը վերցնելու պահին որևէ ունեցվածք չի ունեցել: Հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմել են 4 հազար 500 եվրո: Իսկ եկամուտներ, այսինքն՝ աշխատավարձ, չի ունեցել: Հայրապետյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա չի ծառայել ԶՈւ–ում: 2016 թ. հունվարից հանդիսանում է «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է: 2016 թ. ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում: 2016–2018 թթ. եղել է ՔՊ սփյուռքի հարցերով համակարգող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X