Մամուլի տեսություն

«Ժամանակ». Սպասվում են նոր բացահայտումներ. Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շուտով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ բացահայտումներով կարող են հանդես գալ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Թամամյանը:

Այս երկու բարձրաստիճան ոստիկաններն էլ Ալիկ Սարգսյանի օրոք ազատվել են աշխատանքից եւ կոռուպցիայի ու կաշառակերության մեղադրանքով ազատազրկվել: Նրանք պատրաստվում են բացահայտել Ալիկ Սարգսյանի անմիջական կապը այդ մեղադրանքներին, ինչը նախկինում չէին կարողացել անել այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ Սարգսյանը իրենց վերադասն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X