Երեկվա միջադեպը առիթ էր․ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետը հեռացավ

Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց հենց քաղաքապետը՝ նշելով, որ ավագանու նիստ է հրավիրել որոշման եւ պատճառների մասին հայտնելու համար։

Հարցին, թե երեկվա միջադեպը կապ ունի՞ իր որոշման հետը, երբ ինքը Փաշինյանի կողքին բեմահարթակում էր, քաղաքացիները չթողեցին նրան հարցերին պատասխանել՝ ասելով, թե ՀՀԿ-ական է, իրենց ռեժիմը անցել է, պատասխանեց․ «Դա, իհարկե նաեւ առիթ է, բայց պատճառը չէ»։

Իսկ թե ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է լքել, քաղաքապետը կարճ ասաց՝ ոչ։

Մեկնաբանություն
X