Կապանում վարչապետին նյարդայնացրել են (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Հայաստանի Հանրապետության հարավային շրջաններ՝ մասնավորապես Սյունիքի մարզի Գորիս, Կապան և այլ քաղաքներ։ Փաշինյանի հանդիպումը տեղացիների հետ այնքան էլ հանդարտ մթնոլորտում չի անցել։ Բնակիչներից յուրաքանչյուրը վարչապետին հարց ուղղելիս խոսել է իր սեփական խնդիրների մասին, ինչը վարչապետին այնքան էլ դուր չի եկել, ուստի նրանց առաջարկել է խոսել այնպիսի հարցերի մասին, որոնք բոլորին են վերաբերում։

Այնուհետև հավաքվածներից գրեթե բոլորը ցանկություն են հայտնել վարչապետի հետ սելֆի անել, սակայն նա նախապատվությունը տվել է երեխաներին։ Մի դրվագում նույնիսկ քաղաքացիներից մեկը ոչ սթափ վիճակում փորձել է մոտենալ վարչապետին, ինչի արդյունքում վայր է գցել հեռուստաընկերություններից մեկի տեսախցիկը և կոտրել այն։

Տեսնելով, որ իրավիճակը այլևս անկառավարելի է՝ Փաշինյանը արագ ամփոփել է հանդիպումը և հեռացել Կապանից։

Մեկնաբանություն
X