Ձերբակալված են ԱԻՆ նախկինները՝ փոխնախարար Համլետ Հակոբյանը և աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում յուրացումներ են եղել, որոնց մի մասը կապված է հրդեհաշիջման փրփուրի անօրինական վաճառքի հետ։ ԱԱԾ-ն քննություն է իրականացնում, երկու անձ ձերբակալված են։ Այս մասին երեկ ԶԼՄ-ներին էր հայտնել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, չմասնավորելով սակայն ձերբակալբվածների անունները, միայն նշել էր․ «Պաշտոնատար անձիք, որոնք այժմ չեն աշխատում, նախկին պաշտոնատար անձիք` վարչության պետեր, փոխնախարարներ եւ այլն, եւ այլն»:

«Հրապարակին» հաջողվեց պարզել ձերբակալվածների անունները։ Նրանցից մեկը արտակարգ իրավիճակների նախարարի նախկին տեղակալ Համլետ Հակոբյանն է, որն այս պաշտոնին է եղել 2016 թվականի մարտից, իսկ մինչ այդ զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Հակոբյանը փոխնախարար է նշանակվել ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահից մի երկու ամիս առաջ և Դավիթ Տոնոյանի նախարար եղած ժամանակ։ Նա այս նախարարության համեմատաբար հին աշխատողներից է, 2010 թվականի մարտից աշխատել է համակարգում։ Նա ծնվել է 1952 թվականին Երևանում: Ավարտել է գյուղինստիտուտն ու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։

Աշխատել է սննդարդյունաբերության նախարարության համակարգում, 1979-2006 թթ՝ ոստիկանությունում։ Համլետ Հակոբյանը ազատվել է աշխատանքից դեռևս մինչև հեղափոխության հաղթանակը՝ ապրիլի 13-ին։ Երկրորդ ձերբակալվածը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանն է։ Նա այս պաշտոնին էր 2016 թվականի հոկտեմբերից և ազատվել է մայիսի 17-ին։ ԱԱԾ մամուլի խոսնակը ոչ հերքեց, ոչ հաստատեց մեր տեղեկությունները․ «Քննություն է ընթանում, ավելի հրապարակել չեմ կարող»,- ասաց Սամսոն Ղազարյանը։ Ինչ չարաշահումների և յուրացումների մեջ են նրանք կասկածվում, ստույգ հայտնի չէ։

Կոլեկտիվում պատմում են, որ նրանք ֆինանսական խախտումներ են կատարել, աշխատողներից համազգեստի գումար են Հստակ է, որ խոսքը այն ժամանակահատվածի մասին է, երբ ԱԻ նախարարը դեռ ներկայիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր։ Աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը համարվում է նախարարության նաև ֆինանսական տնօրենը։ Մեր տեղեկություններով, ԱԻՆ-ում տարիներ շարունակ արատավոր պրակտիկա է ընդունված եղել, երբ աշխատակիցներն իրենք իրենց համար համազգեստ են կարել տվել։

Իսկ թե ինչ են արել այն գումարները, որոնք պետությունը տրամադրել է փրկարարների համար համազգեստներ ձեռք բերելու համար, գաղտիք է եղել։ Մենք հարցրեցինք փրկարար ծառայության նախկին տնօրեն, գեներալ Մուշեղ Ղազարյանին, թե արդյոք նա տեղյակ էր, որ իր ծառայության միջոցով յուրացումներ են արվում, փրփուր է վաճառվում մասնավոր ընկերությունների։ «Փրկարար ծառայությունը ֆինանսական հարցերով չի զբաղվում։ Փրկարար ծառայության գծով նախարարության նյութական մատակարարումների 90 տոկոսն է կատարվում, սակայն ծառայության պետը ոչ մի կապ չունի, ոչ մի գործողության մեջ չի ունեցել մասնակցություն»։ Մեր հարցին, թե արդյոք իրեն չեն հարցաքննել, Մուշեղ Ղազարյանը պատասխանեց․ «Ոչ։ Ես ոչ մի խնդիր չունեմ իրավապահմեհրի հետ, ոչ մի հարցում ներգրավված չեմ։ Եղել եմ հարիֆ-զինվորական իմ միակ բնակարանով բավարարվող»։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X