«Սասնա ծռերից» եւս մեկը ազատ արձակվեց (տեսանյութ)

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Էդվարդ Գրիգորյանին։

Դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Գրիգորյանը միայն նշեց` իրենց բոլոր ընկերները պետք է ազատության մեջ լինեն եւ հրաժարվեց պատասխանել մյուս հարցերին։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին տուժողներից միայն մեկը հարցաքննվեց, ընդհատվեց նրա հարցաքննությունը` պաշտպանական կողմի միջնորդություն ներկայացնելու պատճառով։ Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հաջորդ չորեքշաբթի։ Մյուս նիստին կշարունակվի տուժողների հարցաքննությունը։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X