Ծառուկյանի անվտանգության պետը ձերբակալվել է

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է։ Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Բաբայանը կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:

Նշենք, որ նախկինում Էդուարդ Բաբայանի մասին մամուլը բազմիցս գրել է․ նրա անվան հետ է կապված մի շարք աղմկահարույց դեպքեր։

Մեկնաբանություն
X