Երիտասարդ մարզպետի «համեստ» ունեցվածքը

Հունիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը ստանձնած Իշխան Սաղաթելյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Մարզպետը հայտարարագրել է 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը, 8 հողամաս:

Ինչպես նաեւ երեք մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներ՝ որոնցից 2 JEEP GRAND CHEROKEE 4.0 I LIMITED եւ 1 RANGE ROVER SPORT 5.0: Նա հայտարարագրել է նաեւ 15 հազար եվրո, 45 հազար ԱՄՆ դոլար եւ 18 մլն.500հազար դրամ: Իշխան Սաղաթելյանի աշխատանքի վարձատրությունը, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմում են 1մլն. 262հազար ՀՀ դրամ:

Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը 2006 թվականից եղել է «Իմեգա Սերվիս» ընկերության հիմնադիրը: Աշխատել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական: 2009-2012թթ. ՀՀ ԱԺ-ի պատգամավորի օգնական: Մինչեւ մարզպետ նշանակվելը՝ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X