Մարդը կյանքում մեկ-մեկ էլ սխալվում. Մեղրաձորի գյուղապետը ընդունում է մեղադրանքը

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական լիազորություններով, այն է. իր իրավասության շրջանակում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ, արձակել կարգադրություններ, նշանակել և ազատել հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, օրենքով սահմանված կարգով ապահովել համայնքի բյուջետային գործընթացի կառավարումը:

Տեղեկացված լինելով, որ իր վարորդ, համագյուղացի և ազգական՝ Մարտին Հովհաննիսյանը, 2014թ.հուլիսի 28-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային օրերին, շուրջ 259 օր բացակայել է ՀՀ-ից ու չի ներկայացել աշխատանքի, իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ անտեսել է նշված հանգամանքը, Մ.Հովհաննիսյանին չաշխատած օրերի համար փոխանցվել է նշված ժամանակահատվածի՝ 740631 ՀՀ դրամ գումարի աշխատավարձը՝ այդ կերպ վատնել այն՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Մի քանի հարց ուղղեցինք Մեղարձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանին:

**-Պարո´ն Հովհաննիսյան, ընդունում ե՞ք Ձեզ առաջադրած մեղադրանքը: **

Այո´, մարդը կյանքում մեկ-մեկ էլ սխալվում:

-Կշարունակեք պաշտոնավարե՞լ, թե՞ կդադարեցնեք համայնքի ղեկավարի Ձեր լիազորությունները:

Վարելու եմ, չեմ դադարեցնելու

-Որքա՞ն վնաս եք հասցրել համայնքի բյուջեին։

Այդ արդեն դատարանից կիմանաք:

Հիշեցնենք, որ 2017թվ.-ին Մեղրաձոր համայնքի բնակիչ Գուրգեն Գալստյանը բաց նամակ էր հրապարակել, որում գրել էր գյուղապետի կողմից մի շարք հանցանքների և ապօրինությունների մասին:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X