Լավ բան չարեց, դրանից էլ հրաժարական տվեց. հրազդանցիները քաղաքապետի հրաժարականի մասին

Հրազդան քաղաքում այս օրերին քննարկվող միակ թեման քաղաքապետի հրաժարական է: 17 տարի Հրազդանը ղեկավարած ՀՀԿ-ական արդեն նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից չքերն են գոհ: Այսօր Հրազդանի ավագանին կողմ քվեարկեց քաղաքապետ Արամ Դանիելյանի ներկայացրած հրաժարականին:

Հարցումներ կատարեցինք Հրազդանում, թե ի՞նչ կարծիք ունեն հրազդանցիները քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ. «Պետք է ավագանին չընդուներ հրաժարականը, սխալ ա, քաղաքապետը էդպես պետք է թողնի ու գնա՞, բա իր պարտքերը ո՞վ ա փակելու: Պետք ա բերեր բոլոր փողերը փակեր, նոր հրաժարական տար: Մենք շատ դժգոհ ենք քաղաքապետի ղեկավարումից, մի բան չկա, որ ասենք սա նորմալ է: Նայեք իբր շատրվան են սարքել, 2 տարի է արեւից էս շատրվանի քարերը ճաքեցին, ջուր չկա, որ էս շոգին մարդ խմի, ո՞ւմ է պետք իրենց սարքածը, երբ 1 տարի չծառայեց հրազդանցիներին»,- ասաց հրազդանցիներից մեկը։

«Կարծում եմ, որ քաղաքապետը դեռ 2016թ.-ի ընտրություններից հետո պետք է հրաժարական տար: Ընտրակեղծիքներով ընտրությունից հետո պարզ դարձավ, որ ժողովուրդը ոչ թե իրեն ընտրեցին, այլ Սասուն Միքայելյանին: Հրաժարական տվեց, քանի որ հեղափոխություն կատարվեց, իսկ դրանից հետո նրանք չեն կարողանա նույն տեմպերով աշխատել, ինչպես աշխատել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ սարգսյանի օրոք»,-ասաց Արմինե Անտոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X