Չեմ պատրաստվում հրաժարական տալ, թերություններ կան բոլորիս աշխատանքներում․ Արթուր Դավթյան (տեսանյութ)

«Չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Թերություններ կան բոլորիս աշխատանքներում, եւ մենք ամեն օր մեր աշխատանքը ավելի կատարելագործելու, ավելի զարգացնելու անհրաժեշտություն ունենք»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ դատախազության 100-ամյակի միջոցառումից հետո։

«Հրապարակ»-ի հարցին՝ հեղափոխությունը ազդեցություն ունեցե՞լ է դատախազության վրա, եւ ինչո՞ւ հիմա հնչեղություն ունեցող գործերով դատախազները չեն առարկում կալանքից ազատման միջնորդության դեմ, Դավթյանը պատասխանեց․ «Դուք կգնահատեք վերափոխումները, վերափոխումների տեմպերը, բայց մենք երկար տարիներ խոսում էինք կալանավորման պրակտիկայի խնդիրների մասին, բոլորս դա կապում էինք քրեական դատավարության նոր օրենսգրքի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X