Իրավունք

Ինչ էլ փոխվի կամ չփոխվի երկրում,դրանից քրեական գործի հանգամանքները չեն փոխվի (տեսանյութ)

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը գլխավոր դատախազության 100-ամյա տարեդարձի միջոցառումից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարցին, ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ մի խումբ փաստաբաններ դիմել են դատարան` իր արած հայտարարությունների համար` պահանջելով փոխհատուցում, Ավետիսյանը պատասխանեց. «Դեռեւս չեմ ստացել, ոչ ստանամ երեւի կարձագանքեմ»։

Իսկ թե ինքը վիրավորե՞լ է փաստաբաններին, կրկին տվեց նույն պատասխանը:

«Հրապարակ»-ի հարցին՝ հեղափոխությունը ազդեցություն ունեցե՞լ է դատարանի վրա, տարածված կարծիք կա, որ եթե իշխանափոխություն չլիներ, Սամվել Բաբայանի խափանման միջոցը չէր փոխվի, Սերժիկ Ավետիսյանը նշեց, որ երկրում տեղի ունեցածը լուրջ քաղաքական իրադարձություն էր․ «Մենք ապրել ենք եւ շարունակում ենք ապրել, մեր պարտականությունները կատարել։ Չի կարող իրողություն ազդել այս կամ այն քրեական գործով համապատասխան որոշում կայացնելու։ Ինչ էլ փոխի կամ չփոխվի երկրում,դրանից քրեական գործի հանգամանքները չեն փոխվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X