Եղեգնուտում պահանջում են 32 տարվա ՀՀԿ-ական գյուղապետի հրաժարականը

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն այսօր բողոքի ցույց են իրականացրել` ընդդեմ 32 տարվա գործող ՀՀԿ-ական գյուղապետ Միշա Հովհաննիսյանի։ Բողոքի ակցիայի մասնակիցներից Սեւակը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դադարեցրել են ակցիան, մինչեւ երկուշաբթի ժամանակ տալով համայնքապետին հրաժարական ներկայացնել, հակառակ դեպքում` իրենք գալու են Երեւան եւ կառավարության դիմաց շարունակեն ակցիան։

Մեր զրուցակցի խոսքով, մոտ 200 մարդ է մասնակցել ցույցին։ Իրենք դժգոհ են գյուղապետից, քանի որ վերջինս ոչինչ չի արել համայնքի համար, ունեմ ե՛ւ խմելու, ե՛ւ ոռոգման ջրի խնդիր։ Ամբողջ գյուղում ընդամենը մեկ փողոց է լուսավորված, սակայն շաբաթներով չի աշխատում։ Միշա Հովհաննիսյանը չպատասխանեց մեր հարցերին` նշելով. «Ես թաղման մեջ եմ, չեմ կողմնորոշվում»։

Մեկնաբանություն
X