Իրավունք

Ձերբակալվել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանին` Արտյոմ Կանևսկոյին։

Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։ Նա նաեւ նշեց, որ այս պահին այլ տեղեկություններ չի կարող հաղորդել, հաղորդագրություն կտարածվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները որոշակի գործողություններ էին իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում, որը պատկանում է Արտյոմ Հարությունյանին:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X