Նախկին իշխանությունների հետ կապված ընկերություններ են տուգանվում

ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը ստուգումներ է իրականացնում տարբեր կազմակերպություններում։ Մեր ուշադրությունը գրավեց երկու որոշում՝ հրապարակված ՊԵԿ պաշտոնական կայքում։ Մեկը վերաբերում է Կիեւյանում գտնվող «Տաշիր պիցցայի» մասնաճյուղին, մյուսը՝ Վանաձորում գտնվող «Սեզամ-գազ» ընկերությանը։ Այս երկու ընկերություններում էլ խախտումներ են հայտնաբերվել՝ ընդ որում այս տարվա ընթացքում երկրորդ անգամ։ Խոսքն, ըստ ամենայնի, ՀԴՄ կտրոն չխփելու մասին է։ Եւ ՊԵԿ նախագահի 25.06.2018-ին կայացրած որոշմամբ այս երկու հիմնարկները փակվել են 5 օրով։

Թեեւ հնարավոր է, որ տուգանքից բացի տուգանված ընկերությունները վճարեն լրացուցիչ գումար եւ նշված հիմնարկները չփակվեն։ Դա օրենքով թույլատրված է։ Ինչո՞վ են ՊԵԿ-ի այս որոշումներն ուշագրավ։ Բանն այն է, որ այս երկու հիմնարկներն ուղղակիորեն կապված են նախկին իշխանությունների հետ։ Դրանցից մեկը, ինչպես հայտնի է, հայտնի ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանին է պատկանում, իսկ «Սեզամ գազը»՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։

Մեկնաբանություն
X