Նավթը շարունակում է թանկանալ համաշարհային շուկայում

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Լիբիայում պետական վերահսկողություն է սահմանվելու նավթի արդյունահանման ծավալների նկատմամբ։ Ըստ Լոնդոնյան եւ Նյու-Յորքյան միջազգային բորսաների արձանագրած սակարկությունների տվյալների, Brent տեսակի նավթի 1 բարելի գինը սեպտեմբերյան ֆյուչերսների համար աճել է 0,19 տոկոսով՝ կազմելով 74,69 դոլար, իսկ WTI տեսակի նավթի 1 բարելի գինը օգոստոսյան ֆյուչերսների համար աճել է 0,29 տոկոսով՝ կազմելով 68,28 դոլար։

Նշենք, որ Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ նավթի արդյունահանման եւ արտահանման հսկողությունը փոխանցում է կառավարությանը, որը գործում է երկրի արեւելյան շրջաններում։

Մեկնաբանություն
X