Ի՞նչ է պատրաստվում անել Տարոն Մարգարյանը․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ավագանու հերթական նիստը վարեց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կարո Արեյանը՝ պատճառաբանելով, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը առողջական խնդիրներ ունի։

Նշենք, որ մենք դեռ երեկ գրել էինք, որ Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն, որին դեռեւս ընթացք չի տրվել։ Այսօր այդ լուրին անդրադարձավ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հետաքրքրվելով․ «Քաղաքական գործչի հիմնական դերը լարվածությունը թոթափելն է և հարցերին պատասխանելը. ինչո՞ւ քաղաքապետը առ այսօր այդ հարցերին չի պատասխանում՝ եղե՞լ է արդյոք հրաժարական, թե՞ ոչ, ի՞նչ է նա պատրաստվում անել։ Կարծում եմ, որ արդարացի կլինի, որ բոլոր մասնակից ուժերը, այդ թվում և՝ ավագանու խմբակցությունները պատրաստվեն և հասկանան, թե իրենց ինչ է սպասվում և երբ»:

Դավիթ Խաժակյանը նաեւ նշեց, որ թափանցիկ գործելաոճը, որն այդպես էլ նախկին իշխանությունները չորդեգրեցին, սակայն այդ փակ գործելաոճը չպետք է այլևս շարունակվի, այս թնջուկը պետք է հանուգուցալուծվի։

Արեյանն էլ կոչ արեց չշտապել եւ ժամանակից առաջ չընկնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X