«Երկիր Ծիրանին» պահանջում է ցրել ավագանին և օրակարգում ներառել Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը. տեսանյութ

«Պահանջում ենք օրակարգում ավելացնել Տարոն Մարգարյանի հրաժարականի եւ այս ավագանին ցրելու հարցերը»։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու հերթական նիստում հայատարարեց «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը։

Հարցին արձագանքեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը` նշելով, որ Խաչատրյանի առաջարկը չի բխում օրենսդրությունից։ Նշենք, որ այսօրվա ավագանու նիստը վարում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, քանի որ , ըստ վերջինիս, Տարոն Մարգարյանը առողջական խնդիրներ ունի։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X