Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց․ տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց ազատ արձակել զինված խմբի գործով ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին` պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությամբ։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X