Իրավունք

Գեներալին վտա՞նգ է սպառնում. նրա պահման վայրը գաղտնի են պահում

Օրերս դատարանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց կալանավորումը։ Որոշումից հետո Գրիգորյանին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկներից մեկը, մինչ այդ նա պահվում էր ձերբակալվածների պահման վայրում։

«Հրապարակը» գեներալի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանից հետաքրքվեց՝ ո՞ր ՔԿՀ-ում է գտնվում իր պաշտպանյալը։ Փաստաբանը պատասխանեց, որ անվտանգությունից ելնելով՝ չի կարող ասել․ «Անվտանգության առումով չեմ կարող ասել։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գտնվելու վայր չեմ ասելու»։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X