Քաղաքացիները մտնում են գեներալի ազգականների բնակարանները, վնասում գույքը

Քաղաքացիները մտնում են ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազգականներին պատկանող տարածքներ, բնակարաններ եւ վնասում գույքը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց գեներալի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ այդ մասին իրեն տեղեկացրել էր իր պաշտպանյալի ազգականներից մեկը։

Փաստաբանի խոսքով՝ դեպք է եղել, երբ անգամ քաղաքացիները շփոթել են բնակարանը եւ հարեւանի տանն են վնաս հասցրել։

«Ազգականների տների վրա, ընտանքին պատկանող բիզնեսների վրա հարձակումներ են գործում էջմիածնում՝ գոյւյքը վնասելու նպատակով։ Իմ տեղեկություններով՝ մեկ անգամ շփոթել են եւ հարեւանի տարածք են ներխուժել... Ես հորդորել եմ դիմեն ոստիկանություն, մտնում են տուն, տունը խառնում են իրար, հայտնի չի դրանք քաղաքացի են, թե ովքեր են, ես հեռու եմ էն մտքից, որ ինչ-որ մեկին մեղադրում»։

Հիշեցենք, որ «Հրապարակ»-ը ավելի վաղ հայտնել էր, որ երեկվանից ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Մանվել Գրիգորյանի եւ որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատների մոտ: Բանն այն է, որ Էջմիածնում կան մարդիկ, որոնք ուզում են վրեժխնդիր լինել, քարեր են նետել նրանց տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X