Իրավունք

Արմեն Լամբարյանն ազատ կարձակվի՞

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամի՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։

Նիստի մեկնարկին դատավոր Արտուշ Գաբրեկյանը հայտնեց, որ դատարան է ուղարկվել Արմեն Լամբարյանի դատաբժշկական հետազոտության արդյունքները։ Դատավարական կողմերի համաձայնությամբ դատավորը հրապարակեց եզրակացության հետևությունների մասը։

Ըստ դատաբժշկական փորձաքննոիթյան արդյունքների՝ հրազենային վնասվածքի պատճառով ստացել է բազմաթիվ հիվանդություններ՝ քայլքի ֆունկցիոնալ խանգարում, ձախ ազդրի մեջ առկա են մետաղական մարմիններ, ձախ վերջույթի բացարձակ կարճություն և մի շարք այլ հիվանդություններ, որոնցից հետևում է, որ Լամբարյանը օրթոպեդիկ և նիարդավիրաբուժական, վիրաբուժական, քիթկոկորդաականջաբանական բուժհսկողություն կարիք ունի։

Դատարանի հարցին, թե որքանո՞վ են հիվանդությունները համատեղելի համապատասխան կալաքնի հետ, դատաբժշկական փորձաքննության արդյունքների մեջ նշված չէր, սակայն ըստ արդյունքների՝ հիվանդությունները Կառավարության որոշման համաձայն անհամատեղելի չեն կալանքի հետ։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց իր պաշտպանյալ Արմեն Լամբարյանի խափանման միջոցը փոխել և ընտրել այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, փաստաբանը նշեց նաև, որ եթե դատարանը գտնի, որ միջոցը բավրար չէ, կիրառել գրավ ՝ 500 հազար դրամի չափով՝ հաշվի առնելով ընտանիքի սոցիլաակն վիճակը։ Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը, մասնավորապես Արթուր Չախոյանը հավելեց, որ երկրում իրադրություն է փոխվել, և վերջինս դատարանին առաջարկեց գրավ կիրառել։

Մեկնաբանություն
X