Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի հուլիսի առաջին կեսին

Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի այդքան չարչրկված արձանը Երեւանում պետք է տեղադրվեր դեռ մայիսի 28-ին եւ լիներ Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների գլխավոր միջոցառումներից մեկը, որը, սակայն, տեղի չունեցավ։ Դեռ մայիսի 28-ին արձանի հեղինակ Դավիթ Մինասյանն ասել էր, որ այն հետաձգվել է տեխնիկական պատճառներից ելնելով՝ կապված երկրի իրավիճակի հետ, քանի որ երկրում հեղափոխություն է եղել, ճանապարհները փակվել են, եւ աշխատանքները՝ ուշացել։

Երեկ արդեն պատվանդանի վրա արձանը տեղադրված էր։ Դավիթ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արձանի մի հատվածն է տեղադրված, աշխատանքները դեռ ընթանում են․ «Տեղադրվել է մի մասը, արձանը կեսերից է բաղկացած»։ Արձանի պաշտոնական բացման օրը դեռ հայտնի չէ, բայց, հավանաբար, այն կտեղադրվի հուլիսի առաջին կեսին։

Հիշեցնենք, որ, համաձայն Դավիթ Մինասյանի առաջարկած նախագծի, Արամ Մանուկյանը պատկերված է եռագույնն ուսերին՝ իբրեւ պատմուճան, որտեղ եռագույնի գույներն արտացոլված են քարերի միջոցով։

Մեկնաբանություն
X