Պատգամավորներին դատարանում դիմավորեցին բուռն ծափահարություններով (տեսանյութ)

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր ներկայացան ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը։

Հիշեցնենք` նրանք անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար։ Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք համոզված են, որ «Սասնա ծռեր»-ը դուրս գալով չեն խոչընդոտի գործի քննությանը։

Նրա խոսքով` կալանքը՝ որպես խափանման միջոց մեր երկրում անհարկի շատ է կիրառվում։ Պատգամավորը նաեւ նշեց, որ անպայման մյուս ամբաստանյալների վերաբերյալ եւս անձնական երաշխավորություն է ներկայացնելու։

Արդեն դատարանի դահլիճում պատգամավորներին դիմավորեցին մեծ ոգևորությամբ եւ ջերմ ծափահարություններով։ Պատգամավորները հերթով ողջունեցին բոլոր ամբաստանյալներին։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X