Մանվել Գրիգորյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կայացած նիստում որոշվեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը:

Նշենք նաև, որ այսօր ԱԺ-ում կայացած արտահերթ նիստում, փակ քվեարկության արդյունքում ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից։ Կողմ էր քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 3։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնարվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։

Մեկնաբանություն
X