Յակունինն ընդդեմ երկաթուղու

Հունիսի 8-10-ը Երեւանում կայացած «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ պատվավոր հյուրերի շարքում էր հակահայկական հայտարարություններով հայտնի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախկին ղեկավար Վլադիմիր Իվանովիչ Յակունինը: Նրան, ի դեպ, Պուտինը հեռացրել էր աշխատանքից կոռուպցիոն սկանդալի պատճառով, քանի որ, ռուսական լրատվամիջոցներում հրապարակված լուրերի համաձայն, որդիներն ապրում էին Շվեյցարիայում եւ Լոնդոնում շենքեր էին գնում:

Հիշեցնենք, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որեւէ հեռանկար: «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարեւան տան պատը»,- 2015թ․ «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում ասել էր նա: Մինչդեռ ուղիղ մեկ տարի առաջ նույն Յակունինը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը «բավականին արդիական» հարց է: Իսկ դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»:

Այսինքն՝ իր ողջ գործունեության ընթացքում Յակունինն անտարբեր է եղել ստրատեգիական կարեւորագույն նշանակություն ունեցող այդ պրոյեկտի նկատմամբ եւ, հավանաբար, այդ պատճառով էլ «Հարավկովկասյան երկաթուղի» է գործուղել մեկը մյուսից անհաջող կադրերի, ովքեր հայկական երկաթգիծը հասցրել են ողբերգական վիճակի: Իրան-Հայաստան երկաթուղու տնտեսական օգտակարությունը կասկածի տակ դնող Յակունինին պետք էր պարզապես հարցնել՝ Ղրիմի կամուրջը տնտեսապես շահավետ չէր, ինչո՞ւ կառուցեցիք:

Մեկնաբանություն
X