«Բանդայի» գործով ազատ արձակվեցին Գառնիկ Մարգարյանն ու Ապարը

Հանցավոր համագործակցության վերաբերյալ կամ ինչպես հայտնի է՝ բանդայի գործով անցնող Էդուարդ Ներսիսյանը՝ Ապարը, եւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն այսօր ազատ արձակվեցին դատական նիստերի դահլիճից։

Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, եւ Ներսիսյանի, Մարգարյանի խափանման միջոցը փոխեց։ Գառնիկ Մարգարյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավորներ Ալիկ Սարգսյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Մեկնաբանություն
X