Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վանեցյանին և ԱԱԾ աշխատակիցներին. տեսանյութ

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ու ԱԱԾ աշխատակիցներին, որոնք իրականացրել են այդ օպերացիան․ «Չենք կանգնելու ոչնչի առաջ: Օրենքի առաջ բոլոր հավասար են։ Ոմանց թվում է, թե այս հայտարարությունները բոլորը կմոռանան, ժամանակ կանցնի, թե ինչի համար ենք հավաքվել: Ես չգիտեմ՝ ով կմոռանա, բայց ես ինքս չեմ մոռանա դրա մասին: Այնպես որ, մեր իրավապահ համակարգը լրջորեն պետք է մտածի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու մասին»։

Փաշինյանը նաեւ նշեց, որ գործ ունենք երրորդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբային կոռուպցիոն բացահայտման հետ: Այս գործն էլ առանձնանում է նրանով, որ բացահայտումները ցնցող ու շոկային են եղել հանրության համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X