Էջմիածնում ցուցարարները փակել են հրապարակ տանող փողոցները (լուսանկարներ)

>

Էջմիածնում այսօր դարձյալ տեղի չունեցավ հաշտություն քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ու նրա հակառակորդների միջև։Գրիգորյանը իր հայտարարած ժամին՝ առավոտյան 10-ին, մոտ կես ժամ սպասելով քաղաքի հաշտության նստարանի մոտ, ձեռնունայն վերադարձավ քաղաքապետարան։

Այդպես էլ ոչ ոք չեկավ նրա հետ հաշտության։ Դրանից հետո Էջմիածնում Գրիգորյանների դեմ պայքարողները սկսեցին փակել Էջմիածնի հրապարակ տանող բոլոր ճանապարհները։ Մի պահ կոնֆլիկտ եղավ ոստիկանների և ցուցարարների միջև, սակայն դա շատ արագ հարթվեց, և ոստիկանները ճանապարհներից մեկը բացեցին։

Մյուս ճանապարհները շարունակում են այս պահին փակ մնալ ցուցարարների կողմից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X