Սամվել Բաբայանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից․ նրան մեծ շուքով դիմավորեցին․ տեսանյութ

Քիչ առաջ Արցախի ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանը ազատ արձակվեց ԱԱԾ-ի մեկուսարանից։ Նրան դիմավորելու էին եկել տասնյակ քաղաքացիներ։ Երկու ժամ մեկուսարանի դռան մոտ սպասելուց հետո, Բաբայանը դուրս եկան։ Նրան ներկաները դիմավորեցին ծափահարություններով։ Ի նշան ուրախության՝ շամպայն խմեցին։

Դուրս գալուց հետո նա իր մարտական ընկերների հետ շարժվում է Նալբանդյան փողոցով․ դեռ հայտնի չէ, թե ուր են գնալու։ Քաղաքացիները վանկարկում են՝ «Բաբայան»։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց պաշտոնական կողմի միջնորդությունը և Աժ 15 պատգամավորի անձկանան երաշխովություն փոխեց Բաբայանի խափանամ միջոց կալանավորումը։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X