Սամվել Բաբայանն ազատ կարձակվի՞․ տեսանյութ

Վճռաբեկ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քամալյանի բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Նշենք, պաշտպանական կողմը պահանջում է բեկանել Առաջին ատյանի որոշումը։ Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանի վճռով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման՝ մի խումբ անձանց դրդելու ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ մեղադրանքով:

Վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի որոշումը թողել էր անփոփոխ։ Նշենք նաեւ, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է 2017 թվականի մարտի 22-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, երբ սատարում էր ՕՐՕ դաշինքին։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X