Բաց նամակ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին

Պատճենը՝ Պետական վերահսկողական ծառայության պետ

Դավիթ Սանասարյանին

Հարգարժան պարոնայք

Որպես ոլորտի պատասխանատուներ, Ձեզ ենք դիմում հետևյալ հարցով:

Ինչպե՞ս է ստացվում, որ բազմաթիվ կապանցիներ չունեն աշխատանք, իսկ ահա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը, լինելով Դաշնակցական (Հայանտառը տրված է Դաշնակցությանը և նա այդ պաշտոնում նշանակվել է, որպես ՀՅԴ կուսակցության Կապանի կառույցի պատասխանատու), միաժամանակ զբաղեցնում է Սյունիքի նախկին մարզպետին պատկանող «Զանգեզուր պրես» թերթի խմբագրի պաշտոնը:

Հետաքրքիր է, ինչպե՞ս է պատահում, որ Սասունը ողջ գիտակցական կյանքում մնաց Դաշնակցության անդամ, բայց ինչպես Կապանում են ասում Հանրապետականի «մատոռով»:

Նախկինում էլ նա և´ ՀՅԴ-ի կարկառուն ներկայացուցիչ էր, և´ ղեկավարում էր Հանրապետական կուսակցության անդամ Կարապետյաններին պատկանող «Խուստուփ» հեռուստաընկերությունը:

Անցնող մեկուկես տարվա ընթացքում Սասունը կարողացավ Հայանտառի «Կապան» մասնաճյուղի անտառափայտի հաշվին զգալի և տեսանելի հարստություն կուտակել: Այդ ընթացքում, մեկ անգամ, փորձեց որպես քավության նոխազ ներկայացնել կառույցի գլխավոր ինժիներին:

Ունենալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հովանավորությունը, այս ողջ ընթացքում, օրը ցերեկով, Մանուկյանը անտառափայտի վաճառքով է զբաղված:

Դիմելով Ձեզ, խնդրում ենք ուսումնասիրել Սասունի ղեկավարած Հայանտառի «Կապան» մասնաճյուղում տիրող ալան-թալանը և ինչպես Նոր կառավությունն է սիրում ասել, եկել է պատասխան տալու ժամանակը:

Համոզված ենք, որ անկախ Հայանտառի ցանկությունից, Սասուն Մանուկյանը իր կատարած անօրինականությունների համար պատասխանատվության կենթարկվի:

Հարգանքներով՝ Լյովա Մարտիրոսյան, Արմեն Պետրոսյան

Քաղաք Կապան

Մեկնաբանություն
X