Խոշորի պետին իջեցրել են «տամոժնյա»

Օրեր առաջ ՊԵԿ խոշոր հարկատուների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը ազատվեց աշխատանքից՝ տեղափոխվելով ՀՀ մաքսային ծառայություն, նա այժմ մաքսատներից մեկի պետի տեղակալն է։

Սա հավանաբար նշանակում է դժգոհություն խոշորների բյուջետային մուտքերից։ Սաֆարյանը հայտնի է նրանով, որ Մանվել Եգանյանի աղջկա՝ Սոնա Եգանյանի ամուսինն է։ Եգանյանը երկար տարիներ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել։ Ըստ Արմեն Սաֆարյանի և իր կնոջ ֆեյսբուքյան համատեղ նկարների, որոնք, ի միջի այլոց, տեղադրված են կնոջ էջում, վերջինս սեր ունի ճամփորդելու եվրոպական երկրներով՝ մասնավորապես Իտալիայով։

Ի դեպ, մեր ունեցած տվյալներով՝ Սաֆարյանը ՊԵԿ-ում միակ աշխատողն է եղել, որը ունի տնտեսագիտության դոկտորի կոչում։

Մեկնաբանություն
X