Մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը (տեսանյութ)

Քիչ առաջ տեղ ունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Այն կայացավ Կրեմլի պալատում։

Սկզբում իր խոսքն ասաց հյուրընկալող կողմը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ իրենց վերջին հանդիպումից մեկ ամիս է անցել, բայց, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների խորը բնույթը, բնական է, որ հանդիպումները կարող են տեղի ունենալ հաճախակի։

Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանը Ռուսաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերն է, նախորդ տարի առևտրաշրջանառությունը եղել է 30 տոկոս, այս տարի ավելին է նախատեսվում, աճը հիմնականում եղել է գյուղատնտեսական ապրանքների մատակարարման շնորհիվ։

Փաշինյանն էլ շնորհավորեց Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ և ընդգծեց, որ իրենց հանդիպումները պետք է հաճախակի լինեն՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական թիվ մեկ դաշնակիցն է։

Մեկնաբանություն
X