Արզուման Հարությունյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում

Արմեն Սարգսյանի հրամանագրով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արզուման Հարությունյանը՝ վերանշանակվել, իսկ Արամ Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Վրեժ Արզումանյանը ազատվել է պաշտոնից։

Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է։ 2016 թվականին՝ երբ լրանում էր ԱԱԾ այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը, խոսվում էր, որ հենց Արզուման Հարությունյանն է հավակնում ԱԱԾ տնօրենի պաշտոնին, և հենց նա էլ զբաղեցնելու է այդ պաշտոնը։

Արզուման Հարությունյանը 1984 թվականի մարտից զինվորական ծառայության է անցել ՀԽՍՀ պետական

անվտանգության մարմիններում:

1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է

ՀՀ ՆԳՆ եկամուտների թաքցման դեմ պայքարի 9-րդ հատուկ վարչությունում:

1992 թվականի դեկտեմբերից մինչև 1996 թվականի օգոստոս ամիսը աշխատել է

ՀՀ հարկային տեսչությունում որպես օպերատիվ վարչության պետի տեղակալ, այնուհետև՝ պետ:

1996 թվականի օգոստոսից նա ծառայությունը շարունակել է ՀՀ ազգա­ին անվը-

տանգության համակարգում:

1999 թվականի օգոստոսից նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության

(ԱԱԾ) Երևանի քաղաքային վարչության պետ:

2008 թվականի սեպտեմբերին, Սերժ Սարգսյանի հրամանագրով, նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական

կոչում:

2010 թվականի հունիսից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ

տնօրենի տեղակալ:

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X