Ռուսաստանում Պետդուման քննարկելու է կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման հարցը

Ռուսաստանի կառավարությունը արդեն այս հինգշաբթի հնարավոր է Պետդումա ներկայացնի Ռուսաստանում կենսաթոշակային նվազագույն տարիքի շեմը բարձրացնելու մասին օրինագիծը։

Այս մասին հայտնում է 1prime․ru-ն։

Այսօրվա կարգի համաձայն, Ռուսաստանում կենսաթոշակային տարիքը կանանց եւ տղամարդկանց համար համապատասխանաբար 60 եւ 55 տարեկանն է սահմանված։

Նշենք, որ կենսաթոշակային բարեփոխումները Ռուսաստանում մեկնարկել են Ռուսաստանի նախագահի ցուցումով՝ նպատակ ունենալով ներկայիս բարդ վիճակում հնարավորիս բարելավել քաղաքացիների բարեկեցության մակարդակը։

Մեկնաբանություն
X