Սատարելու եմ նոր իշխանություններին. Ներսես Պողոսյան (տեսանյութ)

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ազատության մեջ է։

Վերաքննիչ քրեական դատարանը նրան դատապարտեց 2 տարվա ազատազրկման եւ քանի որ լրացել էր կալանավայրում անցկացրած 2 տարին, նա անհապաղ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շարունակելու է քաղաքացիական ակտիվ գործունեությունը եւ սատարելու է նոր կառավարությանը։

«Սատարելու եմ նոր իշխանություններին, ամեն ինչ անելու եմ, որ անհիմն դատապարտված բոլոր կալանավորները ազատ արձակվեն»։

Նշենք, որ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X