Գևորգ Սաֆարյանն և Ներսես Պողոսյանը ազատ արձակվեցին․ տեսանյութ

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով ամաստանյալներ Գեւորգ Սաֆարյանի եւ Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նշենք նաեւ, որ Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի եւ Հրայր Թոփչյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 2 տարի ժամկետով: Նրանք բոլորը անհապաղ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

Նշենք, որ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ արդարացման դատավճիռ կայացնել: Դատաքննությունն ընթանում էր Վճռաբեկության կարգով, այսինքն ՝ քննվում էին միայն բողոքները, իսկ գործով ապացույցները չէին քննվում։

Հիշեցնենք նաեւ, որ այս թվականի մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X