Արթուր Աղաբեկյանը դիմել է ՀՀ նախագահին

ՀՀ ԶՈւ գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս», Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել գրառմամբ, որով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Լինելով՝ հայ-ամերիկյան սահմանային անվտանգության բնագավառում համագործակցության թիվ մեկ պատախանատուն, ԱՄՆ աջակցությամբ կարողացել է նոր որակ հաղորդել ՀՀ սահմանների կահավորմանն ու կառավարմանը:

Լավագույնս կազմակերպել է զինվորական ծառայությունը Սահմանապահ զորքերում` ճիշտ համադրելով պարտադիր ծառայությունը պայմանագրային պրոֆեսիոնալ ծառայության հետ: Զինված Ուժերում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման ակունքներում: Մինչև 1992 թ. սեպտեմբերի 1 գործել է ընդհատակյա կազմավորումներում և անցել փառահեղ մարտական ուղի ու արժանացել ԼՂՀ և ՀՀ իշխանությունների պարգևների: Եվ ամենավերջում՝ հայրենիքին անմնացորդ նվիրումով, Արցախ է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից 1988 թվականին:

Նրան սիրում են Արցախում, նրան սիրում և հարգում են բոլոր ժամանակների գործընկերները: Հարգելի պրն. Սարգսյան, կոչս ու հորդորս է, որ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած, իրենց գիտակցական կյանքի մեծ մասը ՀՀ Զինված Ուժերին ու նրա ամրապնդմանն ու զարգացմանը նվիրած սպաներին, ըստ արժանվույնս, արժանացնեք գնահատանքի ու արժեվորման. մեր պետությունը պետք է պատշաճը մատուցի իր արժանի զավակներին:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ձեր հրամանով, իր դիմումի համաձայն գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Դուք Արմեն Աբրահամյանին չեք հրավիրել Ձեզ մոտ, չեք լսել դիմումի պատճառը, չեք փորձել ծանոթանալ նրա անցած ուղուն և ըստ այդմ ոչ մի շնորհակալական խոսք անգամ չեք ասել շուրջ 30 տարվա երկարամյա ծառայության փորձ ունեցող գեներալին:

Ուստի, հարկ եմ համարում հրապարակայնորեն ծանոթացնել Ձեզ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանին ու նրա անցած ուղուն.

ԱԱԾ ողջ անձնակազմը կհաստատի, որ Սահմանապահ զորքերի հիմնադրման օրվանից նա եղել է լավագույն հրամանատարը, ում հաջողվել է սահմանային անվտանգության համագործակցության շրջանակում հայ-ռուսական համագործակցությունը հասցնել գործընկերային ամենաբարձր աստիճանի»:

Մեկնաբանություն
X