Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը

Այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ բրիֆինգով, որտեղ ներկայացնում էր Մանե Թանդիլյանի հրաժարականի փաստը։ Էդմոնդ Մարուքյանը վստահեցրեց, որ Մանե Թանդիլյանը այդ որոշումը իրենց հետ չի քննարկել, դա եղել է իր անձնական որոշումը՝ կապված ինչ-ինչ հանգամանքների հետ։

Իսկ կուսակցությունից դուրս գալու որոշումը կրկին Թանդիլյանի անձնական որոշումն է, որպեսզի չխանգարի կառավարության որոշմանը։ Քանի որ նա դեմ էր Պարտադիր կուտակային համակարգին։

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը երեկ ներկայացրել է հրաժարականի դիմում, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունել հրաժարականի դիմումը։

Մեկնաբանություն
X