Մայք Պոմպեոն կայցելի Չինաստան՝ Պեկինը հաստատում է

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն կայցելի Չինաստան։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Այցը հաստատում է նաեւ պաշտոնական Պեկինը։ Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Գեն Շուանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այցը կմեկնարկի հունիսի 14-ին։ Պոմպեոն Չինաստան կայցելի ՉԺՀ Պետխորհրդի եւ ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի հրավերում։ Այցի օրակարգում երկկողմ հարաբերություններն են եւ ռեգիոնալ եւ միջազգային պրոբլեմատիկային առնչվող հարցերը։

Մեկնաբանություն
X