Միացյալ Թագավորությունը IT ստարտափների հիմնադիրներին կտրամադրի հատուկ վիզաներ

Բրիտանական իշխանությունները, սկսած 2019-ի գարնանից, հատուկ տիպի վիզաներ կսկսեն տրամադրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ստարտափների հիմնադիրներին։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը՝ հղում տալով ՄԹ ՆԳ նախարարությանը։

«Մեծ Բրիտանիան կարող է հպարտանալ այն բանով, որ հանդիսանում է առաջատար պետություն տեխնոլոգիաների եւ ինովացիաների ոլորտում, սակայն մենք ցանկանում ենք անել ավելին՝ բիզնեսի ներգրավման համար։ Ուստիեւ ուրախ ենք հայտարարելու, որ նոր վիզա է սահմանվելու այն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն իրենց բիզնեսը բացել Մեծ Բրիտանիայում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը։

Վերջինս նաեւ հավելել է, որ նոր վիզաները հնարավորություն կտան ներգրավել լավագույն եւ տաղանդավոր մարդկանց եւ ամրացնել Մեծ Բրիտանիայի դիրքերը նորարաությունների եւ ձեռներեցության ասպարեզներում։

Մեկնաբանություն
X