Կիևում առաջարկել են Մեծ Բրիտանիային ռուսական ագրեսիային հակազդող խումբ ստեղծել

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անդրեյ Պարուբիյը Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում առաջարկություն է ներկայացրել, որով նախատեսվում է Մեծ Բրիտանիայի կողմից ռուսական հիբրիդային ագրեսիայի հակազդման միջխորհրդարանական խումբ ստեղծել։

Այս մասին Պարուբիյը գրել է իր թվիթերյան էջում։ Ըստ Պարուբիյի թվիթերյան գրառման, առաջարկը ներկայացվել է բրիտանական Համայնքների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Թոմ Թուգենդհատին։ Գրառման մեջ, սակայն, չի նշվում, թե անգլիական կողմն ինչ արձագանք է ունեցել առաջարկի հանդեպ։

Մեկնաբանություն
X