Խոշոր վթար Հնդկաստանում, կա 17 զոհ

Խոշոր վթար է տեղի ունեցել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտտար-Պրադեշ նահանգում։ Ուղեւորատար ավտոբուսը բախվել է ճանապարհային արգելաքարերին եւ շրջվել։ Կա 17 զոհ եւ 12-ը ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայգնում է NDTV-ն։

Ըստ հաղորդման, ավտոբուսը բախվել է ճանապարհաքյին եզրաքարերին այն ժամանակ, երբ փորձել է վազանց կատարել մի մարդատար մեքենայի։ Բախումից հետո էլ ավտոբուսը շրջվել է։ Տեղի արտակարգ ծառայթւթյունների փոխանցած տեղեկությունների համաձայն, 12 տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տուժածների թվում է նաեւ ավտոբուսի վարորդը։ Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները։ Իրականացվում է հետաքննություն դեպքի առնչությամբ։ .

Մեկնաբանություն
X