Գերմանիան ԱՄՆ-ում ավելի շատ ներդրումներ է անում, քան ԱՄՆ-ն Գերմանիայում․ Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ առեւտրային բալանսում ունեցած հնացած հայեցակետեր ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է Hamburger Abendblatt-ը։

«Եթե դուք հարցնում եք ծառայությունների մասին եւ այն մասին, թե ինչպե՞ս են դրանք ներառված առեւտրային բալանսում, ապա կպարզվի, որ Եվրոպայի հետ առեւտրում ԱՄՆ-ն մեծ պրոֆիցիտ ունի։ Եվ ծառայությունների մասնաբաժինն էլ անընդհատ աճական է։ Պետք է հայացքների բացարձակ մոդեռնիզացիա, որպեսզի կարողանանք խոսել այդ մասին։

Բացի այդ, Գերմանիան ավելի շատ ներդրումներ է կատարում ամերիկյան տնտեսությունում, քան Միացյալ Նահանգները՝ գերմանականում։ Այս մասին Անգելա Մերկելը ասել է Քրիստոնեա-դեմոկրատական միության բունդեսթագյան խմբակցության նիստի ընթացքում։

Մեկնաբանություն
X