Վարչապետը ոչ լայն կազմով մեկնում է Մոսկվա

Ինչպես տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Մոսկվա, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետին ուղեկցում է նրա կինը՝ Աննա Հակոբյանը: Փաշինյանի գկխավորած պատվիրակության կազմում են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն ու վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյան: Մենք օդանավակայանում նկատեցինք նաև ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ով, ամենայն հավանականոմթյամբ, ևս վարչապետին ուղեկցողների մեջ է:

Այսօր նախատոսված է միայն ՌԴ նախագահի հետ հանդիպում, իսկ վաղվա օրակարգն ավելի հագեցած է:

Վաղը տեղի կունենա մարշալ Հովհաննես Բաբաջանյանի կիսանդրու բացումը, նաև նախատեսված է այցելություն Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիր:

Նույն օրը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վարչապետի կեցավայրում կհանդիպի «ՎՏԲ» բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:

Այցի մանրամասները Hraparak.am-ը կհաղորդի ավելի ուշ:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X