ԱՄՆ-ն հայազգի Կարեն Ստեփանյանին մեղադրել է հակառուսական սանկցիաները շրջանցելու մեջ

Հինգ ռուսաստանցի եւ երեք սիրիացի քաղաքացիներ, որոնց մեջ մեկը ազգությամբ հայ, մեղադրվել են ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հակառուսական սանկցիաները շրջանցելու մեջ։ Նշված քաղաքացիները հանդիսանում են «Սովֆրախտ» ընկերության աշխատակիցներ։ Ըստ մեղադրանքի, նշված անձինք փորձել են ավիացիոն վառելանյութ փոխացրել Սիրիա։ Միաժամանակ նրանք նաեւ փորձել են դոլար փոխադրել Սիրիա։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մանրամասնում է, որ նշված քաղաքացիները, որոնց մեջ, ինչպես նշել էինք, կա նաեւ մեկ հայազգի անձ, փորձել են այդ ամենն անել առանց պետական պատկան մարմինների լիցենզիաները ունենալու։ Մեղադրանքներն ուղղված են հետեւյալ անձանց՝ Իլյա Լոգինով, Կարեն Ստեփանյան, Ալեքսեյ Կոնկով, Իվան Օկորոկով եւ Լյուդմիլա Շմելկովա։ Նրանք բոլորն էլ ՌԴ քաղաքացիներ են։ Մեղադրանքը ձեւակերպվել է սանկցիաներ խախտելու, եւ փողերի լվացման հոդվածներով եւ եթե դատարանը մեղադրական վճիռ կայացնի, ապա նրանց սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում։

Մեկնաբանություն
X