Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը՝ վաղը

Սիրելի ընթերցող․

Վաղը՝ հունիսի 14-ի «Հրապարակ» օրաթերթի համարում, կարող եք ընթերցել նաեւ Հրապարակ Մշակութային Հավելվածի 5-րդ համարը։

Համարում կարող եք կարդալ «Հարեւաններ» նախագիծը․ թուրք երաժիշտ Դուրու Օրսը եւ գրականագետ Սոնա Մնացականյանը պատմում են իրենց անձնական փորձառության, փակ սահմանների ու բաց սրտերի փոխազդեցության մասին։

Գրող, արվեստաբան Անահիտ Ղազարյանն իր «Պատկերների սառցարան» էսսեում խոսում է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ Մարիամ Շահինյանի մասին․ «Ի՞նչ է Մարիամ Շահինյանի լուսանկարչությունը. փաստագրությո՞ւն, վկայությո՞ւն։ Եվ ի՞նչեր են այսօր այդ պատկերները։

Պատկերները՝ որպես պատմություն։

Պատկերները՝ որպես հիշողություն։

Պատկերները՝ որպես լինելու իրավունքի փաստագրություն։

Պատկերները՝ որպես պատկերներ»։

Բանաստեղծ Հուսիկ Արան եւ արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանը զրուցում են 100 ամյա հանրապետության եւ նրա գրական կյանքի մասին՝ «ժամանակների միջով դեպի բուն ժամանակը»։

Ռուս պոետների գործերի թարգմանությունները կարող եք կարդալ բանաստեղծ, թարգմանիչ Մարիամ Հարությունյանի «Առաջին ժամադրություններ» շարքում։

Մեկնաբանություն
X