Վահրամ Շահինյանի հրաժեշտն աշխատակազմին․ տեսանյութ

«Հայրենիքին ծառայելը մեծ պատիվ է, եւ երանի նրանց, ովքեր իրենց գործունեությամբ, իրենց ծառայությամբ կարող են արդարացնել այդ մեծ պատիվը»։ Այս մասին այսօր Հատուկ քննչական ծառայությունում ասաց կառույցի արդեն նախկին ղեկավար Վահրամ Շահինյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրեց կառույցի նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։

Շահինյանը նաեւ նշեց՝ հպարտանում է, քանի որ ՀՔԾ-ն այն կառույցն է, որտեղ հաջողություններ են արձանագրվել կոռուպցիայի դեմ պայքարում․ «Բարոյական հատկանիշներ ունեցող կոլեկտիվ է, որը ժամանակի պահանջներին համահունչ իրականացրել է իր գործառույթը ոչ միայն ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների քննության ոլորտում, այլեւս կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում։ Ասել եմ, որ շատ քիչ ղեկավարներ կարող են հպարտանալ՝ իրենց ծառայությունում էդքան հաջողություններ չեն արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչքան Հատուկ քննչական ծառայությունում։ Ես շնորհակալ եմ բոլորիցդ մեր համատեղ աշխատանքի համար, շնորհավորում եմ Ձեզ ծառայության նոր ղեկավար ունենալու առիթվ»։

Հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է եղել: Հունիսի 8-ին, կառավարության որոշմամբ, Վահրամ Շահինյանն ազատվել էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X